Դուբայի կառավարիչը փակի տակ պահվող դստերը թույլ է տվել կապ հաստատել արտաքին աշխարհի հետ․ Daily Mail (լուսանկարներ)
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումն իր դստերը՝ արքայադուստր Լատիֆային, ազատ է արձակվել «բանտից և վերջինս այսուհետ կարող է վերադանալ իր բնականոն կյանքին», հաղորդում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը, գրեթե 3 տարի բռնի մեկուսացումից հետո արքայադուստր Լատիֆային թույլ է տրվել կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։
Հայտնի է, որ 35-ամյա արքայադստեր փաստաբաններն այժմ փորձում են հասնել նրան, որ վերջինս կարողանա լքել Դուբայը և «հոր վերահսկողությունից հեռու նոր կյանք սկսի»։
Օրերս արքայադուստր Լատիֆայի մտերիմ ընկերուհի Սիոնեդ Թեյլորը Դուբայի իշխանությունների թույլտվությամբ Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից առաջինում Դուբայի կառավարչի դստեր հետ գտնվում է առևտրի կենտրում, իսկ երկրորդում՝ իտալական ռեստորանում։
«Արքայադուստր Լատիֆան դուրս է եկել բանտից։ Նա այլևս զինված հսկողության տակ չէ, և նրան թույլ են տվել տեսակցել ընկերներին»,- Daily Mail-ին հայտնել է արքայադստեր ընկերուհին։
35-ամյա Լատիֆայի ճակատագրի վերաբերյալ մտավախություններ են առաջացել ամիսներ առաջ BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ 35-ամյա արքայադուստրը նշում էր՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։
«Ես պատանդ եմ։ Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել էր նա։
Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։