«Ինչո՞ւ ես դու այլանդակում ինքդ քեզ», «Ո՞վ է ասում, որ սա գեղեցիկ է», «Աղջիկը գժվել է», «Կարծես կապիկ լինի» և այլ սուր քննադատությունների արժանացած ուկրաինուհին չի պատրաստվում կանգ առնել՝ իր արտաքինի ձևափոխության հարցում (Լուսանկարներ)
Այս հոդվածը ԱՌԱՋ/ՀԵՏՈ այն բացառիկ դեպքերից է, երբ լուսանկարում առաջ (ДО) տարբերակում աղջիկը գեղեցկուհի էր, իսկ իրեն ամենատարբեր գեղեցկության թերապիաների, սրսկումների ենթարկելուց հետո, գեղեցկության մասին խոսելը հիմա ծիծաղելի է:
Բայց ինքը ուկրաինացի բլոգերուհին համաձայն չէ իրեն վերագրվող սուր քննադատություններին, և վստահեցնում է, որ հիմա ինքն իրեն ավելի է դուր գալիս, և դեռ շատ բան ունի շտկելու իր արտաքինում՝ էլի դիմելով բոտեքսի, մեծացնելով կրծքերը և այլն:
Սա Անաստասիա Պոկրիշուկն է՝ 18 տարեկանում:
Իսկ այսպիսին է նա հիմա՝
Նա կիսվել է իր բլոգում լուսանկարներով, որոնք բոլորն արժանացել են սուր քնադատության՝
«Ինչո՞ւ ես դու այլանդակում ինքդ քեզ», «Ո՞վ է ասում, որ սա գեղեցիկ է», «Աղջիկը գժվել է», «Կարծես կապիկ լինի», «Դու տասնութ տարեկան լուսանկարում իսկական գեղեցկուհի էիր, իսկ հիմա՝ հրեշ ախր», «Չգիտես՝ գումարներդ որտեղ ծախսել. բարեգործությամբ զբաղվիր, ոչ թե քեզնից ֆրիկ սարքիր»...
Նա իր Ինսթագրամում նշել է, որ նպատակ ունի՝ մեծացնել կրծքերը և խնդրում է իր էջի հետևորդներին օգնել իրեն ֆինանսապես:
Բայց թեև աղջկա հետևորդների թիվը շեշտակի աճել է, այդ հրապարակմանը արձագանքողներ չեն եղել:
Քննադատողներից ոմանք անգամ հիշել են աղջկա ծնողներին՝ կարծիք հայտնելով, որ նրանց համար իսկապես դժվար է հետևել, թե ինչպես է իրենց գեղեցկուհին ինքն իրենից հրեշ սարքում:
Բայց ինքը Նաստյան ասում է, որ թեթև է վերաբերվում քննադատությանը և որ իրեն քննադատողները գեղեցկությունից ոչինչ չեն հասկանում: