Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
Նրա խոսքով` նախևառաջ նախատեսվում է մշակութային, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան, ինչից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամադանի ավարտից հետո այցելելու է Շուշի: