Պարզվում է՝ պաշտպանության նախարարությունում հատուկ «քոմենթ ջնջողի» հաստիք կա, որը ջնջում է նախարարության տարածած հայտարարությունների տակ ֆեյսբուքյան օգտատերերի գրած մեկնաբանությունները. Hraparak
Պարզվում է՝ պաշտպանության նախարարությունում հատուկ «քոմենթ ջնջողի» հաստիք կա, որը ջնջում է նախարարության տարածած հայտարարությունների տակ ֆեյսբուքյան օգտատերերի գրած մեկնաբանությունները։
«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում, փաստորեն, պետական մարմինները այդաստիճան անհադուրժող են ազատ խոսքի և քննադատության նկատմամբ, որ սովորական օգտատերերի մեկնաբանությունները րոպեների ընթացքում ջնջում են։
Ստացվում է, որ ՊՆ-ն, իր բանուգործը թողած, ոչ միայն քաղաքացիներին խաբելով և կեղծ հերքումներ տարածելով է զբաղված, այլև մեկնաբանություններ ջնջելով։
Չենք զարմանա, որ ՊՆ-ն այս հրապարակումն էլ քիչ հետո համարի «լկտի սուտ» և ասի, որ «քոմենթ ջնջողի» հաստիք չունեն և անձամբ նախարար Վաղարշակ Հարությունյանն է դրանով զբաղված։
Նշենք, որ լրատվամիջոցները մեկնաբանությունները չեն ջնջում, որպեսզի չխախտեն քաղաքացու արտահայտվելու ազատությունը, և հեռացվում են բռնության քարոզ, ատելության խոսք և հայհոյանք պարունակող մեկնաբանությունները միայն, իսկ ՊՆ-ն ջնջում է բոլորն առանց բացառությունների՝ անտեսելով մարդկանց արտահայտվելու ազատության իրավունքը։
Բարեբախտաբար, մենք պահել ենք այդ մեկնաբանությունների «սքրինշոթերը», որոնք այսօրվա դրությամբ ՊՆ-ն ամբողջությամբ ջնջել է։
Աղբյուրը՝ Hraparak