Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 221 982 է, մահվան դեպքերինը՝ 5469
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 982-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4394 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1075 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5469-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 318 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 375, փաստացի բուժվողներինը՝ 5138 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 1898 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 062 006 թեստ: