Պետդուման անվանել է ԱՄՆ-ի դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»
ԱՄՆ-ի դեմ ամենասարսափելի տնտեսական եւ աշխարհաքաղաքական պատժամիջոցը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտելն է: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը, հայտնում է RT-ն:
«Այդ դեպքում մենք կստանանք Եվրոպային գազի մատակարարման այլընտրանքային ուղի, նույնիսկ կրկնակի ծավալով, քան այսօր Ուկրաինայի տարածքով է»,- ասել է նա: Շերինը նշել է, որ այդ ժամանակ Ուկրաինան արդեն ուշադիր կլսի, թե ինչ կասի Ռուսաստանը, եւ ռուսական գազի մատակարարման խափանումներով շանտաժի չի ենթարկի Եվրոպային:
«Երբ մենք սկսենք անխափան գազ մատակարարել Եվրոպային, այդ ժամանակ Ուկրաինան կզրկվի այն տարանցիկ հսկայական փողերից, որոնք Ռուսաստանն այսօր ստիպված է վճարել նրանց այն բանի համար, որ նրանք հնարավորություն տան գազն անխափան մատակարարել Եվրոպային, այդ դեպքում մենք կարող ենք ցանկացած պայման դնել նաեւ Ամերիկայի առջեւ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «այդ ժամանակ Ամերիկան ինքը, միակողմանիորեն, կհանի Ռուսաստանի Դաշնության դեմ իր պատժամիջոցները, քանի որ նա անմիջապես կսկսի կորցնել ամենասարսափելին՝ վերահսկողությունը եվրոպական երկրների նկատմամբ»: