Ավելի քան 13 միլիոն դոլար. մահացած բժշկի հոբբին նրա ընտանիքին միլիոնատեր է դարձրել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում COVID-19-ից մահացած բժշկի մանկության հոբբին նրա ընտանիքին միլիոնատեր է դարձրել, գրում է The Mirror-ը:
Նյումանը մանկության տարիներին բեյսբոլի հայտնի խաղացողների քարտեր է հավաքել, սակայն այդ ժամանակ կոշիկի մեջ պահվող հավաքածուն մայրը դուրս է նետել:
1980-ականների սկզբին նա որոշել է «վերադառնալ» իր մանկության հոբբիին և այդ ժամանակից ի վեր յուրաքանչյուր ամառն անցկացրել է Միացյալ Նահանգներով շրջագայելով և մասնակցելով հավաքորդների համագումարներին:
2021 թվականի հունվարին 73 տարեկանում տղամարդը մահացել է նոր կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից: Երբ հարազատները Նյումանի հավաքած իրերը տվել են գնահատման, պարզվել է, որ բժշկի հավաքածուն կարող է արժենալ ավելի քան 13 միլիոն դոլար: Միայն բեյսբոլիստ Բեյբ Ռութի 1933 թվականին տպագրված քարտը գնահատվում է 3,6 միլիոն դոլար:
Մասնագետների համաձայն՝ բժիշկ Նյումանի հավաքածուն պատմության մեջ լավագույններից մեկն է: