Պետդումայից նշել են՝ որը կլինի ԱՄՆ- դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»
ԱՄՆ-ի դեմ ամենասարսափելի տնտեսական և աշխարհաքաղաքական պատժամիջոցն այն պահը կլինի, երբ Ռուսաստանն ավարտին կհասցնի «Հյուսիսային հոսք-2» գազատարը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը: Շերինի խոսքով՝ գազատարի կառուցումը կհանգեցնի Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային ուղու ստեղծմանը:
«Երբ Ռուսաստանն ավարտին հասցնի «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, երբ մենք սկսենք անխափան գազ մատակարարել Եվրոպա, երբ Ուկրաինան հասկանա, որ կզրկվի հսկայական տրանզիտային գումարներից, որոնք Ռուսաստանն այսօր ստիպված է վճարել Եվրոպա գազ մատակարարելու համար, ապա այն ժամանակ կկարողանանք ցանկացած պայման դնել Ամերիկայի առաջ»,- ասել է գործիչը:
Մայիսի 21-ի հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն նոր սահմանափակումներ է ընդունել ռուսական կազմակերպությունների և նավերի դեմ, որոնք մասնակցում են գազատարի կառուցման աշխատանքներին: