Փրկարարներն ավելի քան 16 ժամ պայքարում են Մասիս քաղաքի աղբավայրում բռնված հրդեհի դեմ. տեղում են ԱԻ նախարարն ու Փրկարար ծառայության տնօրենը. Shamshyan.com (լուսանկարներ)
Արդեն 16 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ծառայություններից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում են երեկվանից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու Փրկարար Ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Հրշեջների աշխատանքը դժվարանում է նաև ուժեղ քամու և հորդառատ անձրևների չդադարելու պատճառով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: