«Վալենսիան» հրաժեշտ է տվել Կուտրոնեին, Գամեյրոյին ու ևս 3 խաղոցողների (ֆոտո)
Իսպանական «Վալենսիան» հայտարարել է 5 ֆուտբոլիստներից բաժանվելու մասին: Թիմից հեռացել են պաշտպաններ Էլյակիմ Մանգալյան ու Ֆրենսիշ Ֆերեյրան, կիսապաշտպան Կրիստիան Օլիվան, հարձակվող Պատրիկ Կուտրոնեն ու Կևին Գամեյրոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գամեյրոյի ու Մանգալյայի պայմանագրերի ժամկետը լրացել է, իսկ մյուս երեքը վարձավճարով հանդես էին գալիս այլ ակումբներում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Վալենսիան» 43 միավորով գրավել էր 13-րդ տեղը: