Իրանը կշարունակի 2015թ. միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները՝ մինչեւ վերջնական համաձայնության հասնելը. Ռոհանի
Իրանը կշարունակի 2015թ. միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները՝ մինչեւ վերջնական համաձայնության հասնելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ ունենալով տնտեսական գործունեությունը համակարգող աշխատակազմի կենտրոնատեղիում կայացած նիստի ժամանակ, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Тasnim news–ը։
«Հաշվի առնելով Վիեննայում բանակցությունների վերջին փուլը՝ ԱՄՆ-ը ոչ երկիմաստորեն պատրաստակամություն է հայտնել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրին համապատասխան»,- ավելացրել է նա։ Ռոհանին ստեղծված իրավիճակը համարել է Իրանի հաղթանակ տնտեսական պատերազմում։ Նախագահը նշել է, որ Իրանի արդյունաբերական արտադրության աճի տվյալները մատնանշում են, որ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ էր։ Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն ինքը ընդունել է հակաիրանյան քաղաքականության ձախողումը։