Հրաձիգ Հայկ Բաբայանը 6-րդն է Եվրոպայի առաջնությունում
Հայ հրաձիգ Հայկ Բաբայանը Եվրոպայի առաջնության հենց մեկնարկային օրը՝ մայիսի 22-ին, խոցելով 623.6 միավոր , հրացան ձևի երիտասարդ տղաների պայքարում 66 մասնակցից գրավել է 5-րդ հորիզոնականն ու անցել եզրափակիչ փուլ: Եզրափակչում մեր ներկայացուցիչը 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ խոցելով 162.7 միավոր։
Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը՝ ԵԱ-ին ընդառաջ մայիսի 6-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում մասնակցել էր ուսումնամարզական հավաքին: Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ հավաքականը Խորվաթիա էր մեկնել 7 մարզիկով և 3 մարզչով։