Իսպանիայի չեմպիոնությունը տոնելիս ողբերգական դեպք է տեղի ունեցել Մադրիդում
«Ատլետիկոյի»՝ Իսպանիայի չեմպիոնությունը տոնելիս ողբերգական դեպք է տեղի ունեցել Մադրիդում․ մահացել է թիմի 14-ամյա երկրպագուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Անչափահաս տղան նստած է եղել ֆուրգոնի պատուհանին՝ մարմնով դեպի դուրս, ու ցավալի կերպով գլուխը հարվածել է Plaza de Santa Ana-ի ավտոկայանի մուտքին։ Նշվում է, որ նախքան ավտոկայանատեղի մուտք գործելը՝ ֆուրգոնի վարորդը տապալել է մի քանի շինարարական ցանկապատ։
Տղայի մոտ սրտի կանգ է գրանցվել, ու, չնայած, բոլոր վերակենդանացման գործողություններին, նա մահացել է դեպքից մոտ մեկ ժամ անց։
Մադրիդի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ատլետիկոն», 38 խաղից հետո վաստակելով 86 միավոր, իր պատմության մեջ 11-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։