«Եվրատեսիլ-2021»-ի եզրափակչում Մեծ Բրիտանիայի մասնակիցը 0 միավոր է ստացել (տեսանյութեր)
LifeStyle«Եվրատեսիլ-2021»-ի եզրափակչում Մեծ Բրիտանիայի մասնակիցը 0 միավոր է հավաքել՝ որևէ միավոր չստանալով ո՛չ հեռուստադիտողների, ոչ էլ՝ ազգային ժյուրիների քվեարկության արդյունքներով:
Մեծ Բրիտանիան ներկայացրել է Ջեյմս Նյումանը «Embers» երգի կատարմամբ:
Այն, որ մասնակիցը ոչ մի միավոր չի ստացել, զարմացրել է նաև Ռոտերդամի «Ahoy» արենայում հավաքված հանդիսատեսին, բայց երգիչն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները ցույց չեն տվել իրենց հիասթափությունը, ընդհակառակը՝ ժպիտներով և բարձր տրամադրությամբ են արձագանքել դրան:
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթողը Իտալիան ներկայացնող «Maneskin» ռոք խումբն է «Zitti e Buoni» երգի կատարմամբ՝ հավաքելով 524 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավորով:
Այս տարվա եզրափակիչ մուլին մասնակցում էին Ալբանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Մալթայի, Լիտվայի, Կիպրոսի, Շվեդիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:
Հայաստանն այս տարի, հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և դրա հետևանքների գործոնը, չի մասնակցում մրցույթին: