ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներն են ահաբեկչությունը, կիբերնետիկ զենքերի կիրառումն ու ներքին բաժանումները. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը համարում է, որ Միացյալ Նահանգների առջև 3 հիմնական սպառնալիք կա ծառացած՝ ահաբեկչությունը, կիբերնետիկ զենքերի կիրառումն ու ներքին պառակտումը, հաղորդում է ТАСС-ը:
«Դուք ինքներդ եք տեսնում, որ տեխնոլոգիաները փոխում են պատերազմի բնույթը, տեսնում եք ներքին բաժանումները ձեր իսկ հայրենիքում, որը բախվել է համավարակի ներկայիս հետևանքներին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Օսթինը, ելույթ ունենալով ԱՄՆ Ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև, ասել է, որ նրանք ավարտում են ռազմական կրթությունը փոփոխվող երկրում ու փոփոխվող աշխարհում, որտեղ նախկին խնդիրների կարգավորման համար կիրառվող շատ քայլեր այլևս արդիական չեն:
«Դուք հիմա ականատեսն եք, թե ինչպես է ավարտվում Միացյալ Նահանգների համար ամենաերկար պատերազմը»,- ասել է Օսթինը՝ նկատի ունենալով Աֆղասնտանից ամերիկյան զորքերի դուրս բերմանը: