99-ամյա բրիտանուհին համավարակի պատճառով մեկ տարի տանը մնալուց հետո վերադարձել է իր կամավորական աշխատանքին
99-ամյա բրիտանուհին, որը կյանքի վերջին 17 տարիներն անցկացրել է Արևմտյան Լոնդոնի հիվանդանոցներից մեկում կամավորություն անելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով մեկ տարի տանը մնալուց հետո որոշել է վերադառնալ կամավորական աշխատանքին, հայտնում է Mirror պարբերականը։
Բրիտանուհի Բերիլ Քարը նշել է, որ «շատ ձանձրալի 12 ամիս» է ապրել տանը։ Նա Արևմտյան Լոնդոնի Իլինգ հիվանդանոցի ամենաերկարակյաց կամավորներից է, սակայն համավարակի բռնկման պատճառով դադարեցրել էր աշխատանքը։ Կինը տեղեկացրել է, որ համավարակի ընթացքում խուսափել է հեռուստացույց դիտելուց և օրերն անցկացրել է ընթերցանությամբ, խաչբառեր լուծելով և գունազարդելով։
«Իմ աղջկանից բացի՝ ոչ ոքի չեմ տեսել, այնպես որ հաճելի էր կրկին դուրս գալ։ Տարվա 2 միջոցառումները կորոնավիրուսի դեմ պատվաստումներն էին», - ասել է Քարը և հավելել, որ հաճելի է կրկին հիվանդանոց վերադառնալ: Այսպիսով նա զգում է, որ ինչ որ օգտակար բան է անում։