Լևանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի «հավերժական» ռեկորդը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի վերջին տուրի՝ «Աուգսբուրգի» դեմ խաղի 90-րդ րոպեին (5-2): Լեհ հարձակվողը գերազանցեց մյունխենցիների նախկին հարձակվող Գերդ Մյուլերի «հավերժական» ռեկորդը։
Լևանդովսկին Բունդեսլիգայի 29 խաղում խփեց 41-րդ գոլն ու գերազանցեց Մյուլերի անգերազանցելի ռեկորդը։
1972/1973 մրցաշրջանում գերմանացին խփել էր 36, 1969/1970 մրցաշրջանում՝ 38, իսկ 1971/1972 մրցաշրջանում, երբ ռեկորդ սահմանեց, խփել էր 40 գոլ։
Մյունխենի «Բավարիան» ժամանակից շուտ նվաճեց երկրի չեմպիոնությունը, երբ 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3-2 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։