Ավիահարվածների է ենթարկվել Սիրիա-իրաքյան սահմանը
Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերին կասկածել են սիրիա-իրաքյան սահմանի շրջանում ցամաքային թիրախներին ավիահարվածներ հասցնելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գրոհի հետեւանքով հասցվել է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների շարքերում զոհվածների մասին հաղորդագրություններ չկան: Ըստ որոշ տեղեկությունների՝ հարվածները ենթադրաբար հասցվել են իսրայելական ՌՕՈՒ-ի կողմից:
Փետրվարի 11-ին նման գրոհի էր ենթարկվել իրանական զենքով շարասյունը, որը հատել էր սիրիա-իրաքյան սահմանը Բեու Քեմալում՝ Դեր Զոր նահանգի արեւելքում:
Հունվարի 13-ին իսրայելական ինքնաթիռները գրոհել էին Դեր Զոր եւ Բու Քեմալ քաղաքների մերձակայքում գտնվող ռազմական դիրքերը եւ զենքի պահեստները: Այս հարձակման հետեւանքով զոհվել էր առնվազն 57 սիրիացի զինվոր եւ իրանամետ շիական կազմավորումների մարտիկներ, որոնք կռվում էին Դամասկոսի կողմից: