Մարդկանց կյանքի որակի և տևողության բարելավումը շարունակում է առաջնահերթ մնալ կառավարության համար. Միխայիլ Միշուստին
Մարդկանց կյանքի որակի և տևողության բարելավումը շարունակում է առաջնահերթ մնալ կառավարության համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մարդու առողջությունը, նրա կյանքի տևողության և որակի բարելավումն այդ թվում եղել են և շարունակում են առաջնահերթություններ լինել Ռուսաստանի կառավարության համար: Եվ այս ոլորտում մենք շատ անելիք ունենք, հատկապես հիմնարար և կլինիկական բժշկության հարցում»,- ասել է Միշուստինը: