ՀՀ-ում Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան (լուսանկար)
Մայիսի 22-ին համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Դեսպանը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Դեսպան Դիալլոն շրջել է նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին: