Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, հանդիսավոր կերպով բացվել է նրա կիսանդրին: Հեղինակը հայ քանդակագործ Ալիս Մելիքյանն է:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, կնոջ հետ:
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության տեսանյութը՝ ստորև: