Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողսյանն ուժերը չափեց Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեին:
Մայիսի 22–ին եզրափակչում կգոտեմարտի նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որի մրցակիցը կլինի ռուսաստանցի Միխայիլ Լապտևը։
Ավելի հայտնի էր դարձել, որ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կպայքարի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: