Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Մատենադարան
Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն:
Հյուրերը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվել են նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները: