«Ես չեմ գնալու իմ երկրից… որովհետև իմ բոլոր երազանքներն իրականանալու են հենց էս երկրում»․ Ժաննա Վելիցյան
Երիտասարդ դերասանուհի Ժաննա Վելիցյանը դարձավ 27 տարեկան։ Իր տարեդարձի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«27 դարձա!
Բեկումնային էր 2020-ը…
Կորցրեցինք ու կոտրվեցինք, ցավեցինք ու լաց եղանք, փշուր-փշուր եղանք: Տքնաջան ու ժամանակատար է ապաքինվել, զգաստանալ……
Բայց……
Բայց կյանքը միևնույն է կշարունակվի… և պիտի հասցնես ապրել… արարել… ստեղծագործել… վայելել… ու կա շատ հստակ մի գիտակցություն, որ այո՛, հենց մենք՝ երիտասարդներս պիտի փոխենք մի բան, ստեղծենք նորը, լավը, օգտակարը… մեզ համար, մեր Հայրենիքի համար… ու ապրենք էն երկրում, ու սրտացավ լինենք էն երկրի համար, ու փայփայենք էն երկիրը, որի մասին երազում ենք… որովհետև ես չեմ գնալու իմ երկրից… որովհետև իմ բոլոր երազանքները իրականանալու են հենց էս երկրում!!!»։