«Դավաճանության հերթական քայլը»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
rossaprimavera.ru-ն «Փորձագետը Փաշինյանին անվանել է «ռուսաֆոբ» և «հայ ժողովրդի թշնամի»» վերնագրով հոդվածում գրում է, որ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը իր հեռուստաուղերձի ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվանել է ռուսաֆոբ և հայ ժողովրդի թշնամի: Ըստ փորձագետի, կան տվյալներ առ այն, որ Փաշինյանը մտահղացել է «դավաճանության հերթական քայլը»:
Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ որոշակի համաձայնագրի ստորագրման մասին է, համաձայն որի, կկատարվեն միակողմանի զիջումներ, և Հայաստանի որոշ տարածքներ կհանձնվեն: Միևնույն ժամանակ, Բաղդասարովն ասել է, որ ինքը հստակ չգիտի Փաշինյանի փող վերցնելու փաստի մասին, բայց այդ հարցում պետք է հղում կատարել Բելառուսի նախագահի կարծիքին: «Ես միայն գիտեմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ մինչև Փաշինյանը բոլորը հրաժարել են փող վերցնել, առավել հստակ ու ճշգրիտ ասել անհնար է», - ընդգծել է փորձագետը՝ նշելով, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել Փաշինյանին, որը կատարում է գործարքի բոլոր պայմանները և, որպես դավաճան, մինչև վերջ «հանձնում է Հայաստանը»:
Ինչպես նշել է փորձագետը, այժմ հարցն այն է, թե «դեռ ինչքա՞ն է դա հանդուրժելու Հայաստանի ժողովուրդը»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր հավանություն կտան վերը նշված պայմանագրին, պետք է հստակ գիտակցեն, որ «վաղ թե ուշ պատասխան են տալու հայ ժողովրդին առջև՝ կեղծ գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հետ միասին կանգնելով ռազմական տրիբունալի առաջ»:
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող «ամոթը»՝ Բաղդասարովն ասել է, որ հայկական բանակը վերածվել է մարդկանց խմբի, որոնց գլխին հրամանատար չկա: Միևնույն ժամանակ, Բաղդասարովը նշել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի սադրիչ բնույթը, ըստ որի, «ՀԱՊԿ-ի շրջանակներում ամեն ինչ պետք է խաղաղ լինի»: «Ես խաղաղության կողմնակից եմ: Բայց ՀԱՊԿ-ը վիրտուալ կառույց է, և Փաշինյանը միտումնավոր հղում է անում դրան՝ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ Ռուսաստանի անկարողությունը ցույց տալու համար», - ասել է փորձագետը: Ըստ նրա, Փաշինյանը փորձում է «շրջանակել» Ռուսաստանին և այդ ֆոնին Հայաստանում զարգացնել ռուսաֆոբական տրամադրություններ: Եվ այդ ամենում ընդգրկված է նրա ամբողջ մերձավոր շրջապատը: Միաժամանակ Բաղդասարովը նշել է, որ հայ ժողովուրդը մտածելու բան ունի հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: «Ով ընտրի Փաշինյանին, նա կքվեարկի Թուրքիայի լծի տակ Հայաստանի ստրկության համար», - հավելել է նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: