Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հերքել է լուրերը, թե «Զվարթնոց» օդանավակայանում ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հերքել է լուրերը, թե «Զվարթնոց» օդանավակայանում ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին։
«Ամեն կոլեկտիվում էլ լինում են տարաձայնությունները։ Ոչ մի ծեծկռտոց չի եղել։ Հնարավոր է՝ երբեմն պետք է բարձրացնել առոգանությունը, բայց անձնական վիրավորանքներ չեն եղել։
Տարբեր աղբյուրներ գրեցին, թե ես եղել եմ օդանավակայանում, բայց այդպես չէ։ Ես ակումբի մարզաբազայում Կոբյալկոյին ասացի, որ նա չի համապատասխանում իմ պահանջներին։ Ես խաղադաշտում նրանից ունեի ավելի մեծ սպասումներ»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։
Ռուս ֆուտբոլիստը 2020թ․ հուլիսին է միացել «Փյունիկին»։