Թուրքիայում լրագրողն աշխատանքից հեռացվել է ՆԳՆ ղեկավարի` կազմակերպված հանցավորության հետ կապի մասին հարցի համար
Թուրքիայում լրագրողին աշխատանքից հեռացվել է, ինչպես նաեւ հայտ է ներկայացվել որեւէ «ահաբեկչական կազմակերպության» հետ նրա հնարավոր համագործակցության մասին: Նման արմատական գործողությունների պատճառն անհարմար հարցն էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի վերաբերյալ:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ թուրքական Anadolu պետական գործակալությունը հայտարարել է իր թղթակից Մուսաբ Թուրանին աշխատանքից ազատելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսին հարց էր ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի` կազմակերպված հանցավորության հետ հնարավոր կապերի մասին:
Ուրբաթ մամուլի ասուլիսին Թուրանը հարցրել էր Թուրքիայի արդյունաբերության եւ գյուղատնտեսության նախարարության ղեկավարներ Մուստաֆա Վարանքին եւ Բեքիր Փաքդեմիրլիին` արդյոք կառավարությունը մտադիր է պատասխանել այդ մեղադրանքներին՝ հավելելով, որ Սոյլուն բարոյական լուրջ վնաս է հասցնում իշխող կուսակցությանը:
Արդյունքում գործակալությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել իր թղթակցին՝ նշելով, որ Թուրանը «հարցեր է ուղղել, որոնք չեն համապատասխանում լրագրության չափանիշներին, եւ քաղաքական քարոզչության ակտի է վերածել դրնք՝ դա ուղիղ հեռարձակելով սոցցանցերի իր էջերից»: Նշվում է, որ նաեւ հայց է ներկայացվել դատախազություն` ստուգելու Թուրանի հնարավոր կապն որեւէ ահաբեկչական կազմակերպության հետ:
Ավելի վաղ Թուրքիայում հայտնի թուրք հեղինակություններից մեկը` Սեդաթ Փեքերը, ով թաքնվում է արտերկրում, YouTube-ում մի քանի տեսանյութ էր տեղադրել, որոնցում մեղադրում էր մի շարք նախկին եւ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` Սոյլուին, կոռուպցիայի եւ մաֆիայի հետ կապերի մեջ: Ըստ Փեքերի` ՆԳ նախարարն իրեն պաշտպանություն է առաջարկել եւ նախազգուշացրել է իր դեմ հետաքննություն սկսելու մասին` թույլ տալով նրան լքել Թուրքիան 2020-ի սկզբին՝ առանց ձերբակալմանը սպասելու: