Ռուսաստանում կարմիր խավիարի գները տասնամյա առավելագույնի են հասել
Խավիարի գները վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել են: Գրում է «Լենտա»-ն:
Սաղմոնի խավիարի մեկ կիլոգրամը թանկացել է 30 տոկոսով: Ապրիլին գինը 4.7 հազար ռուբլի էր՝ բացարձակ ռեկորդ առնվազն 2011 թվականից ի վեր: Խավիարն անցյալ տարվա հունիսից կայուն կերպով թանկանում է: Առաջին անգամ այն չորս հազար ռուբլու նշաձողը հաղթահարել էր 2020 թվականի նոյեմբերին:
2020 թվականի օգոստոսին հաղորդվել էր, որ Հեռավոր Արեւելքում սաղմոնի ձկնորսության անհաջող սեզոնի պատճառով Ռուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը կարող է կրճատվել 25-30 տոկոսով: Այդ ժամանակ մատակարարները պնդում էին, որ ձկնորսության կրճատումը գների` 20-60 տոկոսով կտրուկ աճի կհանգեցնի: