Կորոնավիրուսային ճգնաժամ Հնդկաստանում․ Գանգես գետի ափին փորված հարյուրավոր գերեզմանները հորդառատ անձրևների հետևանքով «հողի երեսին են հայտնվել» (լուսանկարներ)
Հնդկաստանի Գանգես գետի ափին փորված հարյուրավոր ոչ խորը գերեզմանները, որտեղ, ենթադրաբար, թաղված են կորոնավիրուսից մահացած մարդիկ, հորդառատ անձրևների հետևանքով «հողի երեսին են հայտնվել», գրում է Daily Mail-ը։
Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ գերեզմաններ հիշեցնող հարյուրավոր բլրակները, որոնք ծածկված են կտորներով, հորդառատ անձրևների հետևանքով «հողից երեսին են հայտնվել»։
Պարբերականը նշում է, որ տեղի իշխանությունների հրահանգով՝ աշխատակիցները փորձել են կարգի բերել գերեզմանները և տեղանքից վռնդել թափառող շներին։
Ավելի վաղ Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչները հայտնել էին Գնագես գետում 100 դիակների հայտնաբերման մասին: Ըստ տեղի բնակիչների՝ Գանգեսում մարմիններ նետելու պատճառը Հնդկաստանում դիակիզման կամ թաղման արարողությունների կազմակերպման բարձր գինն է՝ COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճի ֆոնին։
Հիշեցնենք՝ Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսակիրների թվով երկրորդն է: Վերջին տվյալների համաձայն` երկրում կորոնավիրուսով է վարակվել 26 263 164 մարդ, մահացել է 295 047 մարդ։
Մահացածների հարյուրավոր մարմիններ են հայտնաբերվել Գանգեսի ափերին