«Դիակ ծաղիկ»․Սան Ֆրանցիսկոյում աշխարհի ամենահազվագյուտ բույսերից մեկին տեսնելու համար հերթեր են գոյացել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել՝ աշխարհի ամենահազվագյուտ բույսերից մեկին՝ Տիտան արումին մոտիկից տեսնելու և լուսանկարելու համար, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, իր վատ հոտի համար «դիակ ծաղիկ» անունը ստացած բույսն աճեցրել է այգեպան Սողոմոն Լեյվին, որը որոշել է այն ցուցադրել նաև իր համայնքի բնակիչներին։
Ծաղիկը, որն ունի դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ, ծաղում է միայն մի քանի տարին մեկ․ այն աճեցվում է ջերմոցային պայմաններում։
Նշվում է, որ բույսով հիանալու են եկել ավելի քան 1400 մարդ։