Բենզեման ֆրանսիական ամսագրի կողմից արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է Եվրոպայում 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը տրվել է Onze Mondial ֆրանսիական ամսագրի կողմից:
Մրցանակի դափնեկրին որոշում են ամսագրի ընթերցողները: 33-ամյա ֆրանսիացու օգտին տրվել է ձայների 47,3% -ը: Այսպիսով, Բենզեման առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից (20,1%) և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց (11,3%):
Բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 45 խաղում Բենզեման այս մրցաշրջանում դարձել է 29 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: