Նյու Յորքում ոստիկանությունը բերման է ենթարկել Իսրայելին և Պաղեստինին աջակցող 27 ցուցարարների
Նյու Յորքի ոստիկանությունը բերման է ենթարկել 27 մարդու Թայմս Սքվերի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո: Այս մասին ուրբաթ հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով իր տվյալները:
ТАСС-ի հաղորդմամբ՝ Թայսմի հրապարակում հինգշաբթի հավաքվել էին և՛ Իսրայելին, և՛ Պաղեստինին աջակցող ցուցարարներ:
Ձերբակալությունների մի մասը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան և ուրբաթ գիշեր, ոմանք ձերբակալվել են կեսօրին: Ակցիաների մասնակիցներին նույնականացրել են տեսանկարահանող սարքերի շնորհիվ:
Հրապարակման մեջ չի նշվում, թե ձերբակալվածներից քանիսն են Պաղեստինի աջակիցներ, իսկ քանիսը՝ Իսրայելի: