ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդեռացիայի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանի և գործընկերների հայտարարությունը
Նախապատմություն: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունը կանոնավոր ֆիզիկական գործունեության առումով հետ է մնում զարգացող երկրներից: Միևնույն ժամանակ մասսայական սպորտի զարգացումը ժամանակակից հայ հասարակությունում բավականին դժվարացած է, քանզի տվյալ բնագավառում աշխատողների ցածր վարձատրությունը, ծրագրային-մեթոդական ապահովման թույլ հիմքերը, մարզադահլիճների, ժամանակակից տեղեկատվական և տեխնոլոգիական հագեցվածության, որակյալ հանդերձավորման, սանիտարահիգիենիկ պայմանների մակարդակի, սարքեր-սարքավորումների թերությունները, մի շարք ենթակառուցվածքների (լողավազաններ, մարզադաշտեր, մարզահրապարակներ և այլն) սակավությունն ու մայրաքաղաքում կենտրոնացվածությունը հանգեցրել են մի իրավիճակի, որ ֆիզիկական դաստիարակության համակարգը բավականին հետ է մնում միջազգային համայնապատկերից։
Սրա հետ կապված տեղի է ունեցել մարզչական խորհրդի նիստ, որի ընթացքում բարձրացված հարցերի և խնդիրների հիման վրա առաջարկված հարցերը ներկայացնում ենք ձեզ այն ակնկալիքով, որ կունենանք աջակիցներ և խորհրդատուներ՝ սպորտը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք բոլոր մասնագետներին և աջակիցներին անել նոր դիտողություններ և առաջարկություններ մեր կողմից ներկայացված հարցաշարի յուրաքանչյուր կետի վերաբերյալ՝ ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու սպորտի ոլորտի գերակա ուղղությունների և լուծման իրատեսական ուղիների՝ հասարակության զարգացման արդի պահանջներին բավարարող համապարփակ և ընդհանրական տեսլական:
ՀԱՐՑԱՇԱՐ
✔️ Սպորտ վաշտի խնդիրներ և լուծումներ:
✔️ Սոցիալական փաթեթի հետ կապված հարցեր:
✔️ Մանկապատանեկան մարզադպրոցների անտեսումը (ամառային, ձմեռային հավաքներ և միջազգային մրցաշարեր):
✔️ Սպորտային բժշկություն (2020թ-ից ընդհանրապես վերացված է), ֆիզեոթերապիա, հոգեբանություն, յոգա:
✔️ Արդյունքներ տված մարզիչների և մարզիկների անտեսում (գումար, վերաբերմունք, մի խոսքով խաղից դուրս վիճակ):
✔️ Աշխատավարձ և պարգևավճար (ունենք լուծման օրինակ):
✔️ Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության հետ կապված որոշումներ ընդունելիս խորհրդակցություններին ընդգրկել ՀՀ վաստակավոր մարզիչների և մասնագետների:
✔️ <<Վաստակավոր մարզիչ>> նորման լրացրած մարզիչների կոչում չստանալու պատճառները:
✔️ Քոլեջն ավարտած մարզիկների կարգավիճակի հետ կապված հարցեր:
✔️ Ս-15, Ս-23 տարեկանների հավաքականի ստատուսը և մարզիչների, և մարզիկների վճարները:
✔️ Հայաստանի Հանրապետության տարածքում սպորտային մասսայականություն, մարաթոնյան վազքեր, արշավներ (լեռնագնացություն):
✔️ Սպորտային իրավաբանություն և սպորտային մենեջմենթ, որը ՀՀ-ում գոյություն չունի:
✔️ Արևելյան մարզաձևերի կարգավորում:
✔️ Հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերի խիստ հետևողականություն:
✔️ Հաշմանդամային սպորտի խնդիրներ և լուծումներ:
Սույն հարցաշարը կազմել են ՀՀ Վաստակավոր մարզիչներ:
Հարցերի և առաջարկությունների համար գրել սպորտդպրոցի էլ. փոստին [email protected] կամ զանգահարել +37411971097, +37496191010 հեռախոսահամարներով: