Արարատի մարզպետարանում պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռամիկ Թեւոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, եւ իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։
Մեզ ասացին, որ դեռեւս երկու-երեք հոգի են պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջեւ՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որեւէ մեկը չէր պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: