Էդգար Սեւիկյանը՝ 44-օրյա պատերազմի հերոսների պատվին «Լեւանտեի» կազմում է 44 համարով
Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Լեւանտեն» ընդունել է «Կադիսին»։ Ռուսաստանցի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը «Լեւանտեի» պահեստայինների թվում է։
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների պատվին հայ ֆուտբոլիստը հայտավորված է 44 համարի համազգեստով։
«Լեւանտե» - «Կադիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Էդգար Սևիկյանը ծնվել է Մոսկվայում, «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է, «Լեւանտե» տեղափոխվել է 2017թ․ հուլիսին 225 հազար եվրոյի դիմաց։ Նա հանդես է եկել Ռուսաստանի Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 եւ Մ-20 հավաքականներում։
Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականում Սևիկյանը նորամուտը նշել է 17 տարեկան 11 ամսականում։