Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր Սկոպյեում մեկնարկելու է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Պայքարի մեջ են մտնելու նրանցից 5-ը:
Աշոտ Մխիթարյանն (55 կգ) որակավորման փուլում հանդիպելու է բուլղարացի Դենիս Դեմիրովին, Հրաչյա Պողոսյանի (63 կգ) մրցակիցը կլինի Ռախման Տավմուրզաեւը (Ռուսաստան), Սամվել Գրիգորյանը (77 կգ) 1/8 եզրափակչում կմրցի չեխ Յակուբ Բիելեշի հետ, Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ)՝ սերբ Մարիո Վուկովիչի, իսկ Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ թուրք Ֆաթիհ Բոզկուրտի:
ԵԱ-ին մասնակցելու են նաեւ Տիգրան Մինասյանը (60 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (97 կգ):