Բայդենը վիրավորվել է ուսանողներից, որոնք չեն ծիծաղել իր կատակի վրա
Ջո Բայդենը անհաջող կատակել է Կոնեկտիկուտ նահանգում Առափնյա պահպանության ակադեմիայի ուսանողներին ուղղված իր ելույթի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Forbes-ին:
Ելույթ ունենալով ուսանողների առջեւ՝ նա որոշել է մեջբերում անել նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանից եւ առափնյա պահակախմբին անվանել է «պատերազմի ժամանակ ռազմածովային նավատորմի կոշտ միջուկ»։
«Դուք իսկապես ձանձրալի դասարան եք։ Այ քեզ տղաներ։ Արեւահարվե՞լ եք ինչ է։ Կարծում էի՝ կծափահարեք»,- ի պատասխան վրդովվել է Բայդենը։
Միացյալ Նահանգների նախագահն առաջին անգամ չէ ելույթների ժամանակ անհարմար իրավիճակի մեջ հայտնվում։ Ավելի վաղ նա «սպառնացել» էր ջախջախել լրագրողուհուն՝ Իսրայելում իրավիճակի վերաբերյալ հարցի համար, ինչպես նաեւ կատակել էր, թե իր կարիերան Սենատում 180 տարի առաջ է սկսել։