Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով (լուսնկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի հաջորդ շաբաթվա դրվագի հոլովակում նշել է, որ ավագ որդին՝ Սեյթ Ուեսթի կորոնավիրուսային վարակի թեստը դրական արդյունք է գրանցել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա հեռուսատաաստղը հոլովակում անհատ անձի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշում է, որ իր 7-ամյա դուստր Նորթը նույնպես լավ չի զգում իրեն, սակայն հոլովակից հայտնի չէ, թե նա և ընտանիքի մյուս անդամները կորոնավիրուսի դրական թեստավորում ունեն, թե ոչ։
«Սեյնթի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել և Նորթն ասում է, որ իրեն լավ չի զգում», - հոլովակում ասում է Քիմ Քարդաշյանը։
Մեկ այլ տեսագրության ընթացքում 4 երեխաների մայրն ասում է․ «Ես փորձում եմ ոչ ոքի չվախեցնել, սակայն իսկապես անհանգստանում եմ»։
Հայտնի չէ թե հոլովակը երբ է նկարահանվել, սակայն այն նկարահանվել է մինչև շոուի նկարահանումների ավարտը, ինչը կայացել է 2021 թվականի հունվարին։
2020 թվականի հոկտեմբերին հիվանդացել էր Քանյե Ուեսթը, որի հետ ամուսնալուծվելու մասին SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշների հիմնադիրն ու սեփականատերը հայտնել է մի քանի ամիս առաջ։ Քիմը նշել է, որ այդ ժամանակ իր համար շատ դժվար է եղել հոգ տանել 4 երեխաների և միաժամանակ վարակակիր ամուսնու մասին։
Քանյեից բացի ընտանիքի անդամներից հիվանդանալու մասին հայտնել էր նաև Քլոե Քարդաշյանը։ Հայտնի է, որ թե՛ Քանյեն, թե՛ Քլոեն լիովին ապաքինվել են վարակից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։