«Հստակ չգիտենք` դրանք ինչ են, ինչպես են շարժվել». Օբաման պատմել է ՉԹՕ-ների վերաբերյալ Պենտագոնի տվյալների մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Քորդենի երեկոյան շոուի եթերում պատմել է Պենտագոնի գաղտնի պահոցների մասին, որտեղ պահվում են այսպես կոչված «թռչող ափսեների» լուսանկարները, գրում է nbcnews.com-ը:
Օբաման խոստովանել է, որ երբ 2008թ. նախագահ է ընտրվել, փորձել է պարզել` արդյոք ԱՄՆ-ն ունի գաղտնի լաբորատորիաներ, որոնք վկայում են վերերկրային քաղաքակրթության գոյության մասին:
«Նրանք փոքր հետաքննություն անցկացրին ու տվեցին բացասական պատասխան»,-ասել է Օբաման` միևնույն ժամանակ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն լուսանկարներ և տեսագրություններ, որոնցում չբացահայտված թռչող օբյեկտներ են և դրանց ծագումը պարզելն անհնար է:
«Հստակ չգիտենք` դրանք ինչ են: Չենք կարող բացատրել` ինչպես են դրանք շարժվել, դրանց հետագիծը»,-եզրափակել է Օբաման: