Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին Քեմբրիջի դուքսը հայտնել է Instagram-ում իր պաշտոնական էջում:
Թագավորական ընտանիքի անդամը, այնուամենայնիվ, չի մանրամասնել, թե ինչ պատվաստանյութ է ստացել, բայց կոչ է արել համաշխարհային հանրությանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
«Երեքշաբթի ես ստացել եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Բոլորին, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա, շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք և շարունակում եք անել»,- գրել է արքայազնը:
Նշենք՝ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է պատվաստվել Քեմբրիջի դուքսը, բայց սոցիալական ցանցի տեղայնացմամբ, կարելի է հասկանալ, որ դա, ամենայն հավանականությամբ, Լոնդոնի գիտության թանգարանում է իրականացվել: