«Բժիշկն ինձ աղերսում էր հիվանդանոց գնալ»․ Սալմա Հայեքը պատմել է կորոնավիրուսի դեմ մղած պայքարի և վարակից հետո «էներգիան կորցնելու» մասին
Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կորոնավիրուսի համավարակի հենց սկզբում «վարակվել է կորոնավիրուսով և գրեթե հայտնվել է հիվանդանոցում»։
«Հիվանդության ընթացքն այնքան բարդ էր, որ իմ բժիշկն ինձ աղերսում էր հիվանդանոց գնալ, իսկ ես պատասխանում էի՝ ոչ, ավելի լավ է տանը մեռնեմ»,- հայտնել է դերասանուհին։
Հայեքը հայտնել է նաև, որ ինքնամեկուսացման 7 շաբաթներն անցկացրել է իր տանը և նույնիսկ ստիպված է եղել թթվածնային խտանյութ օգտագործել։
Չնայած որ դերասանուհին այժմ վերադարձել է ֆիլմերի նկարահանումներին, նա խոստովանել է՝ իր մեջ «պակասում է այն էներգիան, որն առաջ ուներ»։