Քիմ Քարդաշյանն իր հասցեին հնչած մեղադրանքների ֆոնին նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ «գլխավոր հերոս»-ն ինքն է, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա հեռուստաաստղն այսպիսով անդրադարձել է TikTok հավելվածի օգտատերերից մեկի սոցիալական ցանցերում հայտնի դարձած արտահայտությանը, որի համաձայն պետք է բնութագրել մեկին, որն առեղծվածային է։
TikTok հարթակի օգտատեր Դանիելե Քարոլայնը գրել է․ «Դուք պետք է սկսեք ձեր մասին մտածել ինչպես գլխավոր հերոսի, հակառակ դեպքում կյանքն անցնում է ձեր կողքով, և բոլոր մանրուքները, որոնք կյանքը գեղեցկացնում են, շարունակում են աննկատ մնալ։ Այնպես որ մեկ վայրկյան նայիր շուրջդ և կհասկանաս, որ հենց հիմա քո այստեղ լինելն օրհնություն է»։
Քիմ Քարդաշյանը հրապարակած լուսանկարներին կից գրել է․ «Գլխավոր հերոս»։ Լուսանկարներում նա կրում է սև կաշվե տաբատ և բարձրակրունկներ, նարնջագույն արտասովոր կտրվածքով վերնաշապիկ՝ իր տեսքն ամբողջացնելով արձակված վարսերով և դիմահարդարմամբ։
Լուսանկարները համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ընկերոջ՝ 45-ամյա երաժիշտ Թրևիս Բարքերի նախկին կնոջ հայտարարություններից հետո այն մասին, որ իրենց բաժանությունը տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ Թրևիսի կապի պատճառով։
Քարդաշյան ընտանիքին մոտ աղբյուրները սակայն, նշել են, որ Քիմը և Թրևիսը լավ ընկերներ են, և հակառակ ժամանակին միմյանց հետ համագործակցությանը, նրանք երբեք անձնական հարաբերություններ չեն ունեցել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։