2060 թվականին Անտարկտիդան կարող է համաշխարհային աղետի էպիկենտրոն դառնալ
Եթե գլոբալ տաքացումը շարունակվի այս տեմպերով, ապա 2060-ին մարդկությանը մոլորակային մասշտաբի աղետ է սպառնում, որը կապված է Անտարկտիդայում սառույցի հալման հետ:
Գիտնականները հաշվարկել են, որ եթե Անտարկտիկայի սառցադաշտերը բաց թողնեն իրենց պահած ամբողջ ջուրը, ապա օվկիանոսների մակարդակը կբարձրանա ավելի քան վաթսուն մետրով: Այս սցենարի դեպքում բազմաթիվ խիտ բնակեցված քաղաքներ ջրի տակ կհայտնվե, ինչը համաշխարհային մասշտաբով աղետ կհարուցի:
«Սառցադաշտերի հալման պատճառով ծովի մակարդակի բարձրացման վերաբերյալ հետազոտությունների հեղինակները հիմնականում ուշադրություն են դարձնում Գրենլանդիային եւ Արկտիկային, սակայն չէ որ Անտարկտիդայի սառույցներում շատ ավելի շատ ջուր է պարունակվում: Եթե գլոբալ տաքացումը շարունակվի նույն տեմպով, որը մենք հիմա տեսնում ենք, ապա Անտարկտիդայի աղետալի հալումն արդեն առաջիկա տասնամյակների ընթացքում ավելի քան լուրջ խնդիր կդառնա»,- ասում են նոր հետազոտությունը հրապարակած օտարերկրյա գիտնականները:
Մարդկությանը մնում է միայն պայքարել ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակի դեմ: Բոլոր երկրների կառավարությունները պետք է գիտակցեն, որ այդ պայքարի իրական արդյունավետությունը կախված է համատեղ ջանքերի համակարգվածությունից: Այսօր առանձին երկրներ (Չինաստան) խարխլում են ջերմոցային արտանետումների նվազեցմանն ուղղված մյուսների ջանքերը, եւ այս իրավիճակն իրական վտանգ է ներկայացնում համաշխարհային կլիմայական աղետի համար: