Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 221 699 է, մահվան դեպքերինը՝ 5443
Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 699-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4371 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1072 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5443-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 484 է, ընդհանուր առողջացածներինը՝ 210 464, փաստացի բուժվողներինը՝ 5792 (մեկ օրում նվազել է 354-ով): Մեկ օրում արվել է 2932 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 053 007 թեստ: