Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Աղստաֆա (Աղստև) շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին հաղորդում է երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Նշվում է, որ 3,3 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:31-ին` Ղազախ կայարանից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: