Մալդիվները կարող են անհետանալ մինչև դարի վերջը
Մալդիվները կարող են անհետանալ մինչեւ դարի վերջը, եթե աշխարհն արագ եւ համակարգված չգործի կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Այս մասին CNBC-ին ասել է շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության եւ տեխնոլոգիաների նախարար Ամինատ Շոնան:
Ըստ նրա՝ եթե շրջակա միջավայրին հասցվող վնասը շարունակվի այսպիսի տեմպերով, ապա 2100 թվականին երկիրն այլեւս չի լինի:
«Մենք չենք գոյատեւի,- ասել է նա:- Կլիմայի փոփոխությունն իրական է, եւ մենք աշխարհի ամենախոցելի երկիրն ենք»:
Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականով՝ մինչ 2050 թվականը կլիմայի փոփոխությունից կտուժի աշխարհի մարդկանց 80 տոկոսը: Միեւնույն ժամանակ, գիտնականները ենթադրում են, որ մինչեւ 2100 թվականը ծովի մակարդակը կարող է բարձրանալ 1.1 մետր:
Եթե նման կանխատեսումներն իրականություն դառնան, Մալդիվները կարող են ամենից շատ տուժած պետություններից լինել:
Այսօր երկրի 1.190 կղզիների 80 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից ընդամենը մեկ մետր բարձրության վրա, ինչը դրանք հատկապես խոցելի է դարձնում ծովի մակարդակի բարձրացման առջեւ: Արդեն կղզիների 90-ը հայտնել է ջրհեղեղների, 97 տոկոսը՝ ափամերձ գոտիների էրոզիայի եւ 64 տոկոսը՝ սերիական էրոզիայի մասին, ասել է Շոնը:
«Մեր եկամուտը, սնունդը եւ գոյատեւումը կախված են նրանից, թե ինչպես ենք մենք լուծում այս խոցելի պահերը: Մեր երկրի, ժողովրդի, մշակույթի ապագան՝ ամեն ինչ կախված է մեր այսօրվա գործողություններից »,- նշել է նա: