Պաշտոնական․ Ալաշկերտը նոր գլխավոր մարզիչ ունի
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ArmSport-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր «Ալաշկերտի» ղեկավարությունը կհեռացնի Աբրահամ Խաշմանյանին, իսկ նրա փոխարեն թիմի ղեկը կստանձնի Ալեքսանդր Գրիգորյանը:
«Ալաշկերտում» կայացած ժողովի ընթացքում որոշում է կայացվել երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի և իր մարզչական շտաբի անդամների հետ:
Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու Ալեքսանդր Գրիգորյանը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում` այդ թվում նաև Պրեմիեր լիգայի «Անժի» ակումբում: «Տամբովի» ղեկին Գրիգորյանը դարձել է ՖԱԼ-ի հաղթող, «Լուչ-Էներգիայի» հետ` ՖԱԼ-ի Գավաթի հաղթող: 2015-ին հայ մասնագետը գլխավորել է ուզբեկական «Պախտակորը», իսկ 2019-ից մինչև այս տարվա մարտը հանդիսանում էր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչը: