«Մենք հո մաքսակետ չենք, որ համաձայնություն տանք». Լավրովը կատակել է Պուտին-Բայդեն հանդիպման թեմայի շուրջ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո կատակով է արձագանքել 2 երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք Մոսկվան համաձայնություն տվե՞լ է նախագահների հանդիպմանը:
«Մենք հո մաքսակետ չենք, որ համաձայնություն տանք»,-պատասխանել է դիվանագետը:
Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այս ամառ ամենաբարձր մակարդակով շփվել եվրոպական երկրներից մեկում` քննարկելու կուտակված խնդիրները: Կրեմլը հայտնել է, որ քննարկվում է հնարավոր ամսաթիվը: Սպիտակ տունը որպես ենթադրյալ ժամկետ նշել է հունիսը: