ԵՄ-ն սահմանները կբացի միության տարածքում հաստատված դեղամիջոցներով պատվաստված զբոսաշրջիկներին համար
Եվրահանձնաժողովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ անդամ երկրները համաձայնություն են ձեռք բերել միության տարածքում զբոսաշրջիկների մուտքի թույլտվության հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, զբոսաշրջիկները կկարողանան ԵՄ երկրներ այցելել միության տարածքում հաստատված պատվաստանյութը ստալուց հետո:
«ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել երրորդ երկրներից ամբողջովին պատվաստված զբոսաշրջիկների մուտքի թույլտվության վերաբերյալ»,- հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ներկա պահին ԵՄ խորհուրդը պետք է հաստատի այդ խորհրդատվությունը, որը, այնուամենայնիվ պարտադիր բնույթ չի կրում:
Հայտնի էր, որ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ երկրները քննարկելու են պատվաստման մասին վկայագրերով ճամփորդությունների հարցը: