Էլիզաբեթ 2-րդը երկրորդ «կորուստն» է ունեցել արքայազն Ֆիլիպի մահից հետո
Սատկել է Ֆերգյուս անունով քորգի ցեղատեսակի շան քոթոթներից մեկը, որին Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին նվեր էր ստացել այն ժամանակ, երբ ներկայում հանգուցյալ ամուսինը` արքայազն Ֆիլիպը, հոսպիտալացված էր: Այդ մասին հաղորդել է Hello հրատարակությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆերգյուսը տաքսայի և քորգիի խառնուրդ էր, նրան կոչել են թագուհու հանգուցյալ հորեղբոր պատվին: Շան սատկելու մասին հաղորդագրությունը հայտնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Էլիզաբեթ Երկրորդի՝ իր նստավայր՝ Շոտլանդիայի Բալմորալ դղյակ մեկնելու մտադրության մասին, որպեսզի շարունակի պահել հանգուցյալ ամուսնու սուգը:
Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնուն հողին են հանձնել ապրիլի 17-ին, Վինձորի դղյակի Սբ. Ջորջ մատուռում: